Կատեգորիաներ

«ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՐԱՅԵԼԻ ԱԴԱՄՅԱՆ - ՎԻՐԱԲՈՒՅԺ »

Տնօրեն
Անդրանիկ Իսրայելի Ադամյան - վիրաբույժ
Հասցե
Հայաստան, 0015, Երևան Պարոնյան փող. 21 շենք
Հեռախոս
(374-10)537500 /424 /, (374-91)413688
Աշխ. ժամեր
10:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Վիրաբույժ (ընդհանուր)

Բժշկական գիտությունների դոկտոր

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի III վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր

Նաիրի ԲԿ-ի 1 վիրաբուժական բաժանմունքի վարիչ

 

Կրթություն

1994-1997 Դոկտորանտուրա ( ընդհանուր վիրաբուժություն) - Ն․Վ․ Սկլիֆոսովսկու անվ․ Շտապ օգնության ԳՀԻ ավագ գիտաշխատող

1987-1990 Հետդիպլոմային ուսուցում / կլինիկական օրդինատուրա/-ՌՍՖՍՀ ք. Մոսկվայի ԲԿԿ վիրաբուժության ամբիոն, Կապի նախարարության թիվ1 և թիվ 53 Շտապ օգնության հիվանդանոցների բազա, Մոսկվա, ՌԴ

1984-1985 Ինտերնատուրա- Ընդհանուր վիրաբուժության ամբիոն, Լենինգրադի Ռազմա-բժշկական ակադեմիայի ռազմա-դաշտային ամբիոն, Լենինգրադ, ԽՍՀՄ

1978-1984 Բուժական գործ-ԵրՊԲԻ բուժական ֆակուլտետ-դիպլոմ գերազանցությամբ, Երևան, Հայաստան

 

Մասնագիտական գործունեություն

2011-ից Վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր - Մխ․ Հերացու անվան ԵՊԲՀ

2004-ից Նաիրի ԲԿ-ի I վիրաբուժական բաժնի վարիչ

2000-2004 Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժնի հիմնադիր և բաժնի վարիչ- «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ (Իզմիրլյան ԲԿ) և ԵՊԲՀ թիվ 1 վիրաբուժության ամբիոնի դոցենտ

2000-ից Գիտական և պրակտիկ դասընթացների կազմակերպում, վարում - «լապարոսկոպիկ վիրաբուժություն» ուսանողների,կլնիկիկական օրդինատորների և բժիշկների համար

1997-2000 Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության հիմնադիր և ղեկավար - «Շտապ օգնության» ԲԿ

1997-ից Դասախոսություններ և սեմինարների կազմակերպում, վարում- «Որավայնային վիրաբուժություն» ուսանողների,կլնիկիկական օրդինատորների համար

1994-1997 Վիրաբուժական ամբիոնի ավագ գիտաշխատող – Ն․Վ․ Սկլիֆոսոոսկու անվ․ Շտապ օգնության ԳՀԻ, Մոսկվա, ՌԴ

1990-1994 Վիրաբույժ, վիրաբուժական բաժնի վարիչ– 8րդ կլինիկական հիվանդանոց

1990-1994 Վիրաբուժական ամբիոնի գիտաշխատող- ՀՀ ակադ․ Ս․Ավդալբեկյանի անվ․ ԱԱԻ

1987-1990 Գիտական ասիստենտ-ՌՍՖՍՀ ք Մոսկվայի ԲԿԿ վիրաբուժության ամբիոն, Կապի նախարարության թիվ1 և թիվ 53 Շտապ օգնության հիվանդանոցների բազա, Մոսկվա, ԽՍՀՄ

1985-1987 Վիրաբույժ- Երևանի երկաթգծի հիվանդանոց

 

Գիտական աշխատանքներ

1997 Դոկտորական ատենախոսություն – թեմա՝ «Լապարոսկոպիկ վիրահատություններ սուր խոլեցիստիտի կապակցությամբ» – ՌԴ վիրաբուժության գիտական կենտրոն- Բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվա, ՌԴ

1990 Թեկնածուական ատենախոսություն-թեմա՝ «Լեղապարկի,լյարդի և մեխանիկական դեղնախտի բուժում»,ՌԴ վիրաբուժության գիտական կենտրոն- Բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվա, ՌԴ

 

Անդամակցություններ

1999-ից Էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի անդամ (AAES)

1997-ից Էնդոսկոպիկ վիրաբուժության ռուսական ասոցիացիայի անդամ(RAES)

 

Հրատարակություններ

Հեղինակային հրապարակումներ- 43

Գյուտերի հեղինակային նորամուծություն -3

 

Նկարագրություն

Հիմնադրել և ղեկավարել է թվով 3 լապարոսկոպիկ վիրաբուժական ծառայություն, այդպիսով մեծ ներդրում ունենալով Հայաստանում լապարոսկոպիկ ծառայության կայացման գործում:

 

Բանալ լապարոսկոպիկ վիրահատությունների շարքին, ինչպիսին են լապարոսկոպիկ ապենդէկտոմիան, խոլեցիստէկտոմիան, գումարվել և կատարվել են արտալյարդային լեղուղիների վերականգնողական վիրահատություններ, լապարոսկոպիկ էխինակոկէկտոմիա, ադրենալէկտոմիա / մակերիկամի հեռացում/, լապարոսկոպիկ վիրահատություններ կերակրափողի ախալազիայի, ստոծանու կերակրափողային ճեղքի ճողվածքի կապակցությամբ:

 

Ադամյան Ա.Ի. – կողմից Հայաստանում առաջին անգամ կատարվել է`

լապարոսկոպիկ աջակողմյան հիմիկոլէկտոմիա / աջակողմյան հաստ աղու հեռացում /

ուղիղ աղիքի լապարոսկոպիկ էքստիրպացիա / հեռացում/

լապարոսկոպիկ ստամոքսի դիստալ ռեզեկցիա ըստ Բիլրոթ I,

սուբտոտալ ռեզեկցիա ըստ Բիլրոթ II Roux-en-Y ռեկոնստրուկցիա յով ,

ստամոքսի մասնակի լապարոսկոպիկ ռեզեկցիա / laparoscopic gastric wedge resection/

ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատություններ

լապարոսկոպիկ սպլենէկտոմիա/ փայծաղի հեռացում/

լապարոսկոպիկ հերնիոպլաստիկա IPOM մեթոդով / laparoscopic intraperitoneal onlay mesh (IPOM) technique for the repair of incisional and parastomal hernias/


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 5918