Կատեգորիաներ

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՏՅՈՄԻ ԱՅՎԱԶՅԱՆ- ԹԵՐԱՊԵՎՏ»

Տնօրեն
Ալեքսանդր Արտյոմի Այվազյան- թերապևտ
Հասցե
Հայաստան, 0075, Երևան Մուրացանի փող. 114 շենք
Հեռախոս
(374-91)739135
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Թերապևտ

Այվազյան Ալեքսանդր Արտեմի (ծ. 30.05.1960, Երևան), թերապևտ: Բժշկ. գիտ. դ-ր (2004): 1977-1983 թթ. սովորել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ: 1983-1985թթ. սովորել և աշխատել է ԵրՊԲԻ-ի դիագնոստիկայի ամբիոնում որպես կլինիկական օրդինատոր, 1985-1988 թթ. աշխատել է Արտաշատի բուժմիավորումում որպես թերապևտ, 1988-1991 թթ. աշխատել է Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում որպես գործառնական (ֆունկցիոնալ) ախտորոշման բժիշկ, 1991-1992 թթ. աշխատել է ԵրՊԲԻ-ի Ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոնին կից ԳՀԼ-ում որպես կրտսեր գիտաշխատող, 1992-1993 թթ.՝ թ. 92-1190 պետական ֆինանսավորում ստացող գիտահետազոտական թեմայի կատարող: 1993-1999 թթ. աշխատել է ԵրՊԲԻ-ի Ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոնում որպես ասիստենտ, 1999-2007՝ նույն ամբիոնում որպես դոցենտ, 2007-2008՝ նույն ամբիոնում որպես պրոֆեսոր: 2008 թ. մինչև 2012 թ. աշխատում էր ԵրՊԲՀ-ի Ներքին հիվանդությունների թ. 2,իսկ 2012 թ. մինչև 2018թ.` թ.1 ամբիոնում որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար, համատեղության կարգով՝ ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկայի ղեկավար: Վերջին պաշտոնը ստանձնել է մինչև 2020 թ.: 2020 թ. մինչ այսօր աշխատում է ԵրՊԲՀ-իՄուրացան» հիվանդանոցային համալիրում որպես պոլիկլինիկայի թերապևտ, կատարելով նեղ մասնագետի գործառույթներ` գաստրոէնտերոլոգիայի, ռևմատոլոգիայի, նեֆրոլոգիայի և պուլմոնոլոգիայի գծով:

Ա.Այվազյանն ունի 250-ից ավել տպագրված գիտական աշխատանքներ, որոնց գերակշռող մեծամասնությունը նվիրված են պարբերական հիվանդության ուսումնասիրություններին, որը հանդիպում է հայերի մոտավորապես 4%-ի շրջանում: Ա.Այվազյանն ապացուցել է, որ Հայաստանում պարբերական հիվանդության ֆենոտիպ II-ը հանդիպում է մոտավորապես 10% դեպքերում, որ տարիքի հետ չի պակասում ամիլոիդոզի վտանգը, և տարիքի հետ նոպաները ավելի հեշտ են ենթարկվում կոխիցինային բուժմանը: Ա.Այվազյանը նկարագրել է պարբերական հիվանդության բազմաթիվ ատիպիկ ընթացքներ: Նա առաջարկում է պարբերական հիվանդության բուժման ընթացքում երբեք չիջեցնել կոլխիցինի դեղաչափը, այլ դեղորայքը տալ այն դեղաչափով, որը երիտասարդ տարիքում լրիվ կանխում է հիվանդության նոպաները, պակասեցնում և աստիճանաբար չեզոքցնում է հոդային համախտանիշը և այլ բարդությունները, լիովին նորմայի սահմաններում պահելով բորբոքման ցուցանիշները (ԷՆԱ, C-ռեակտիվ սպիտակուց, ֆիբրինոգեն, SAA սպիտակուց): Նա առաջարկում է բոլոր հայերին՝ անկախ գանգատներից, ստուգել պարբերական հիվանդության գենի՝ MEFV-ի մուտացիաները: Ա.Այվազյանի այս և բազմաթիվ այլ առաջարկների հիման վրա կատարված բուժումը թույլ է տալիս ամեն հիվանդի դեպքում փրկել ևս 10-20 տարի, գումարած այն տարիներին, որոնք հնարավոր է փրկել ըստ հրեա գիտնականների առաջարկված բուժման սկզբունքների:

 

 


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 6389