Կատեգորիաներ

«ՅՈՒՐԻ ՄԻՔԱՅԵԼԻ ՊՈՂՈՍՅԱՆ - ՎԻՐԱԲՈՒՅԺ »

Տնօրեն
Յուրի Միքայելի Պողոսյան - վիրաբույժ (դիմածնոտային)
Հասցե
Հայաստան, 0014, Երևան Հրաչյա Ներսիսյան փող. 7 շենք
Հեռախոս
(374-10)432309, (374-91)458057
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
10:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Վիրաբույժ (դիմածնոտային)

Բժշկական գիտությունների դոկտոր

Պրոֆեսոր, բժշկական ծառայության գնդապետ

 

Կրթություն

1964-1969 Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ

 

Բժշկական պրակտիկա

1969-1978 Ծաղկաձորի գլխավոր սպորտ բազայի պոլիկլինիկա` գլխավոր բժիշկ

1975 Պաշտպանել է գիտական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկանածուի կոչում

1978-1982 Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիա` բժշկա-կենսաբանական բաժանմունքի վարիչ

1985 Ասիստենտ Երևանի պետական բժշկական ինստիտուտի վրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնում

1992 Ստացել է դոցենտի կոչում

1993 Զորակոչվել է պարտադիր զիվորական ծառայության, նշանակվել ՀՀ ՊՆ 88865 զորամասի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ

1994 Նշանակվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ

2011-ից Բժշկական ծառայության գնդապետ

1998 Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Զինծառայողների մոտ դիմածնոտային շրջանի վնասվածքները և նրանց բուժման առանձնահատկությունները» թեմայով

2003-2011 Համատեղության կարգով նշանակվել է Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ

2004 Ստացել է պրոֆեսորի կոչում

2011-ից Երևանի պետական բժշկական համալսարանի ՀՇԲԿ ֆակուլտետի Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչն է

2008-2005 Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում

2015-2019 «Աստղիկ» ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար

 

Գիտական աշխատանքներ

Գիտական հետազոտությունների հիմնական ուղություններն են՝

1) ծնոտների զանազան պատճառներով առաջացած ձևախախտումների և արատների վերականգնումը ոսկրամատրիքսային տրանսպլանտատների կիրառմամբ

2) նոր կենսաբանական թաղանթների մշակումը և ներդրումը կլինիկական պրակտիկայում

3) դժվար լավացող վերքերի և այրվածքների շրջանում հյուսվածքների ռեգեներացիայի ակտիվացման նպատակով ակնամոմի և մեղրամոմի հիմքերի վրա նոր համակցված քսուքների մշակումը

4 ) դիմային ոսկրերի վնասվածքների և տարբեր պատճառներից առաջացած արատների վերականգման նոր վիրաբուժական եղանակների մշակումը

Բժշկի կողմից մշակված ախտորոշման և բուժման նոր եղանակներից շատերը ներկայումս լայնորեն կիրառվում են հանրապետության տարբեր դիմածնոտային բաժանմունքների, ստոմատոլոգիական պոլիկլինակների և կաբինետների կլինկական պրակտիկայում, ինչպես նաև արտերկրի տարբեր կլինիկաներում

1 մենագրության, 1 դասագրքի, 26 ուսումնամեթոդական ձեռնարկների և մեթոդական ցուցումների, 243 հոդվածների, 54 գյուտի, 21 նորարարական առաջարկությունների հեղինակ է

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 15 թեկնածուական և 2 դոկտորական թեզ

 

Անդամակցություններ

ՀՀ Դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիայի պատվավոր անդամ

2000-ից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղի իսկական անդամ


Պարգևատրումներ

«Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», ՀՀ Ստոմատոլոգների ասոցիացիայի «Ստոմատոլոգիայի նվիրյալ» և Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի 50 ամյակի

Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»

 

Հրատարակություններ

2 ամսագրերի՝ «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր», «Вестник стоматилогии и челюстно –лицевой хирургии» խմբագրական կոլեգիայի անդամ


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 6170