Կատեգորիաներ

«ԱՐՇԱԿ ԷԴՎԱՐԴԻ ՄԻՐԶՈՅԱՆ - ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ-ՕՐԹՈՊԵԴ»

Տնօրեն
Արշակ Էդվարդի Միրզոյան - Վնասվածքաբան-օրթոպեդ
Հասցե
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող. 21 շենք, («Նաիրի» բժշկական կենտրոն, 111 սենյակ)
Հեռախոս
(374-10)537783, (374-91)537783, WhatsApp/Viber: (374-91)537783
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
09:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Արշակ Միրզոյան, բ.գ.դ., պրոֆեսոր, 1980-1989 թ. աշխատել է պրոֆեսոր Գ. Ա. Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ Կուրգանում, Ռուսաստան: 1988թ. դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից հետո կամավորներից բաղկացած իր թիմի հետ վերադարձել է Հայաստան, որտեղ հիմնել է վերականգնողական օրթոպեդիայի բաժանմունքը Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում: Այնուհետև 1993 թ. հրավիրվել է ք. Պորտլենդ, Օրեգոն նահանգ, ԱՄՆ, որտեղ երկու տարի դասավանդել է որպես լիցենզավորված «այցելու պրոֆեսոր»: 1996-1998թ. աշխատել է Դանիայում, որտեղ օգնել է հիմնադրել Իլիզարով կենտրոնը:

 

2000թ.-ին հիմնադրել է Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը`www.legslengthen.com, որի գործունեությունը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Կենտրոնը մեծ դեր ունի բժշկական տուրիզմի զարգացման ոլորտում: Ոսկրաբանական և էսթետիկ խնդիրների համար Հայաստանում բուժում են ստացել այցելուներ աշխարհի ավելի քան 20 երկրերից՝ ԱՄՆ, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Սերբիա, Չինաստան, Սիրիա, Կանադա, Թուրքիա և այլն:

 

2000թ. հիմնադրել է «Արմավենի» բարեգործական հիմնադրամը՝ www.armaveni.am: Հիմնադրամը մինչ այսօր իրկանացնում է «Քայլի՛ր հպարտ» ծրագիրը, որի շրջանակներում անապահով ընտանիքներից բնածին և ձեռքբերովի ոսկրաբանական հիվանդություններ ունեցողները ստանում են անվճար բուժում: Հայաստանից, Արցախից և Ջավախքից բազմաթիվ հիվանդներ՝ մեծամասամբ երեխաներ, բուժվել են այս ծրագրի շրջանակում:

 

Իր ավելի քան 40 տարվա գործունեության ընթացքում բուժել է ավելի քան 5000 հիվանդների: Բժիշկ Միրզոյանը հեղինակ է ավելի քան 60 գիտական հրապարակումների և 3 մենագրությունների:

 


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 6014