Կատեգորիաներ

ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳԻ ԱՄԱՐՅԱՆ - ՄԱՆԿԱԲՈՒՅԺ

Տնօրեն
Գայանե Գևորգի Ամարյան - մանկաբույժ
Հասցե
Հայաստան, 0014, Երևան Մամիկոնյանց փող. 30 շենք
Հեռախոս
(374-94)800209, (374-10)236883 (1213)
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
09:00-17:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ


Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

“Արաբկիր” Բժշկական Համալիրի (ԲՀ) և Երեխաների և դեռահասների առողջության Ինստիտուտի (ԵԴԱԻ)՝ Գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական Հիվանդության մանկական Հանրապետական կենտրոնի(ՊՀ ՀՄԿ) ղեկավար, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ)Մանկաբուժության N2 ամբիոնի պրոֆեսոր։

1981թ. ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի (ԵՊԲԻ) մանկաբուժական Ֆակուլտետը(գերազանցության դիպլոմ, Լենինյան կրթաթոշակառու), 1983թ՝ ԵՊԲԻ կլինիկական օրդինատուրան մանկաբուժություն մասնագիտությամբ, աշխատել է Հանրապետական Մանկական Հիվանդանոցում։

1984-1987թ սովորել է ասպիրանտուրայում ք․Մոսկվայի ՍՍՀՄ Մանկաբուժության ԳՀԻգաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանություն բաժանմունքում,պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը`«Երեխաների շրջանում լյարդի խրոնիկական հիվանդությունների ժամանակ ալերգիկ արտահայտությունները» թեմայով «Մանկաբուժություն» մասնագիտությամբ, որոկավորվելով որպես բժշկական գիտությունների թեկնածու։

1988թ-իցաշխատում էԵՊԲՀ Մանկաբուժության ամբիոնում, սկզբից որպես գիտական աշխատող, ապա՝ դասախոս, հետո՝ դոցենտ։ 2010թ պաշտպանել է «Պարբերական Հիվանդությունը երեխաների շրջանում. կլինիկա-գենետիկական ասպեկտները, բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով դոկտորական ատենախոսությունը, ստացել բժշկականգիտությունների դոկտորի աստիճան։ 2011թ-ից մինչ այժմ հանդիսանում է Մանկաբուժության N2 ամբիոնի պրոֆեսոր։2000–2002թթ աշխատել է նաև ԵՊԲՀԸնդհանուր բժշկության ֆակուլտետում որպես փոխդեկան։

1995թ-ից զուգահեռ աշխատում է նաև “Արաբկիր” ԲԿ-ԵԴԱԻ-ում սկզբից, որպես մանկական լյարդաբան–գաստրոէնտերոլոգ, 1998թ-ից մինչ այժմ ղեկավարում է Գաստրոէնտերոլոգիական ծառայությունը, իսկ 2006թ-ից՝ նաև ՊՀ ՄՀԿ։

Բազմաթիվ մասնակցել է միջազգային և ՀՀ գիտաժողովներում։Վերապատրաստվել է մի շարք արտերկրներում; 2003թ-ից՝ WHO/UNICEF մանկական ծրագրերի ազգային դասավանդող է։

2004թ. սկսած Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում և ԵՊԲՀ-ում կազմակերպված մի շարք Մանկական գաստրոէնտերոլոգիական միջազգային կոնֆերանսների, վարպետության դասընթացների, սեմինարների տեղային կազմակերպիչ է եղել; Համագործակցում է միջազգային՝ ESPGHAN, PRINTO, ISSAID, և տեղային բժշկական կազմակերպությունների հետ։ 2011թ-ից ՀՀ ԲՈԿ-ի ԵՊԲՀ 028 թերապիայի մասնագիտական խորհրդի, “Արաբկիր” ԲՀ-ԵԴԱԻ մասնագիտական խորհրդի, Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի խորհրդի անդամ է, ԵՊԲՀ մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ուսումնամեթոդական խորհրդի նախագահ է։

Հեղինակ է ավելի քան 150 տպագիր աշխատանքների, այդ թվում գյուտ-արտոնագրի, ուսումնա - մեթոդական մասնագիտական մի շարք ձեռնարկների: 2000թ և 2010թ պարգևատրվել է ԵՊԲՀ հոբելյանական ոսկե և արծաթե մեդալներով:

 

 


Կատեգորիա - ԲԺԻՇԿՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 2958