Կատեգորիաներ

<<ՍՈՆՈՄԱՔՍ>> ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հասցե
Հայաստան, 3103, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Մ. Մկրտչյան փող․ 38ա
Հեռախոս
(374-77)558554, (374-312)50620
Էլփոստ
[email protected]
Աշխ. ժամեր
09:00-18:00
Աշխ. օրեր
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ

Հավելյալ տեղեկություններ


Ուլտրաձայնային ախտորոշում, ակնաբանական եւ գինեկոլոգիական կաբինետ

 

«Ճշգրիտ ախտորոշումը լիարժեք բուժման գրավականն է»

 Այս կարգախոսով են կենտրոնի մասնագետները սկսում իրենց ամենօրյա աշխատանքը:

Գյումրու SonoMax բժշկական կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2016 թվականից՝ որպես ուլտրաձայնային ախտորոշման բազմապրոֆիլ կենտրոն, որտեղ

օգտագործվում են Toshiba ընկերության արտադրության նորագույն ուլտրաձայնային սարքավորումները՝ իրենց բարձր զգայունության տվիչներով, գերժամանակակից թվային համակարգով հնարավորություն են տալիս կատարել դժվարամատչելի ուլտրաձայնային հետազոտթյուններ, ապահովում հետազոտությունների հավաստիության եվ ճշտության բարձր մակարդակ:

 

SonoMax –ի ուլտրաձայնային ախտորոշման կաբինետում կատարվում են բազմապրոֆիլ սոնոգրաֆիկ հետազոտություններ՝

• որովայնի եւ փոքր կոնքի օրգաններ

• միզուղիներ

• վահանագեղձ

• կրծքագեղձ

• սրտի եւ անոթների դուպլեքս, տրիպլեքս հետազոտություն

• հղիություն (ուլտրաձայնային ֆետոմետրիա եւ դոպլեր)

• թքագեղձեր

• փափուկ հյուսվածքներ եւ ավշային հանգույցներ

• հոդեր

• աչքեր

 

2021թվականից Գյումրու SonoMax բժշկական կենտրոնում բացվեց նաեւ ակնաբանական կաբինետ, կենտրոնը համալրվեց ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով, որտեղ հնարավորություն կա անցնելու ամբողջական հետազոտություն, որը թույլ կտա վաղաժամ հայտնաբերել հիվանդությունը եւ կանխարգելել բարդությունները:

• Զննում եւ խորհրդատվություն (տեսողության ստուգում, աստիգմատիզմի որոշում,բիոմետրիա, ակնահատակի ստուգում, ակնոցների որոշում)

• Տեսադաշտի ստուգում (համակարգչային պերիմետրիա)

• Ներակնային ճնշման չափում

• Ավտոռեֆրակտոմետրիա

• Ակնագնդի սոնոգրաֆիա

 

Ակնագնդի սոնոգրաֆիան ախտորոշիչ պրոցեդուրա է, որը հնարավորություն է տալիս գնահատել աչքի կազմությունը և դրան շրջապատող հյուսվածքները՝ ակնաբյուրեղը, ցանցաթաղանթը, աչքի մկանները, ռետրոբուլբար բջջանյութը: Այն հնարավորություն է տալիս սկսել բուժումը հիվանդության վաղ շրջաններում և հասնել լավագույն արդյունքների:

 

Ակնագնդի սոնոգրաֆիայի ցուցումներն են՝

• Կարճատեսության և հեռատեսության բարձր աստիճաններ

• Ցանցաթաղանթի շերտազատում

• Կատարակտ

• Գլաուկոմա

• Աչքի ուռուցքներ

• Աչքի մկանների պաթոլոգիա

• Աչքի վնասվածքներ

• Օտար մարմնի առկայություն ակնագնդում

• Աչքի անոթային հիվանդություններ

• Տեսողական ներվի հիվանդություն

• Քրոնիկ հիվանդություններ /հիպերտոնիա, երիկամների

• հիվանդություն, շաքարային դիաբետ/

Կենտրունում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները՝ եւ Շիրակի մարզից, եւ հրավիրված մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Կատեգորիա - ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 1055