Կատեգորիաներ
- ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
- ԱՄԱՆԵՂԵՆ, ՍՊԱՍՔ
- ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՐԱՀՆԵՐ
- ԱՆԿՈՂՆՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐ
- ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՎՏՈԳԱԶ
- ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ/ՎԱՃԱՌՔ
- ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ, ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ
- ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
- ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ, ԴԻԶԱՅՆ
- ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐ
- ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
- ԲԺԻՇԿՆԵՐ
- ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- ԲԻԶՆԵՍ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐ
- ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԳՐԱՎԱՏՆԵՐ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԴԵՂԱՏՆԵՐ
- ԴՌՆԵՐ, ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ, ԿԱՀՈՒՅՔ
- ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱ
- ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
- ԹԱՏՐՈՆՆԵՐ, ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐ
- ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱ
- ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ
- ԿՆԻՔՆԵՐ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐ
- ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ
- ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐ, ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐ
- ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ, ՃԵՄԱՐԱՆՆԵՐ
- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՀԱՐԴԱՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ, ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՍԱՆՏԵԽՆԻԿԱ
- ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀՆԵՐ
- ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
- ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ՖԻՏՆԵՍԻ ՍՐԱՀՆԵՐ
- ՄԱՐԶԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐ, ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ
- ՄԵՏԱՂԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ ԵՎ ԻՐԵՐ
- ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՌԵՎՏՈՒՐ
- ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ՇԻՆՆՈՐՈԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՐԲՆՈՑՆԵՐ
- ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐ
- ՈՐՍՈՐԴԱԿԱՆ, ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ։ ԶԵՆՔԵՐ
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ՊԱՆԴՈԿ, ՊԻՑՑԵՐԻԱ, ԲԻՍՏՐՈ
- ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ
- ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐ
- ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
- ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
- ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
- ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐ, ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐ
- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
- ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՏՊԱՐԱՆՆԵՐ, ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՔԱՐԱՄՇԱԿՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՔԻՄՄԱՔՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՎԱՑՔԱՏՆԵՐ
- ՕՊՏԻԿԱ
«ԱՐՄՈՆԻԱ ԿԼԻՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հավելյալ տեղեկություններ
Մանկական ատամնաբուժություն
Մանկական ատամնաբուժությունը բժշկության այն ճյուղն է, որի նպատակն է հոգ տանել երեխաների ատամների մասին: Երեխաներն ամենաթանկ բանն են, որ մենք ունենք՝ փոքրիկ և մեծ, ծիծաղելի և լուրջ, զարգացած և խորամանկ: Ծնողների պարտականությունն է երջանկացնել երեխաներին: Իսկ ինչպես հայտնի է երջանկություն չի լինում առանց ֆիզիկական և հոգևոր առողջության: Մանկական ատամնաբույժների գործունեության մեջ է մտնում կանխարգելումը, բուժումը, այդ թվում, նաև բնածին թերությունների շտկումը:
“Stom line” բժշկական կենտրոնն այն հաստատությունն է, որտեղ Ձեր երեխան իրեն հարմարավետ կզգա: Մենք տրամադրում ենք բարձր մասնագիտական բժշկական ծառայություններ՝ օգտագործելով բուժման նորագույն մեթոդները և երեխաների հետ աշխատելու արժեքավոր փորձը:
Երեխաները բնությունից օժտված են հետաքրքրասիրությամբ և ամեն նոր բանի ուսումնասիրության պատրաստակամությամբ, այնպես որ մեր մանկական աշխարհ մենք խաղով ենք ընդունում նրանց: Մեր աշխատակիցների ստացած որակյալ կրթության շնորհիվ, որն ուղղորդված է երեխաների բուժմանը, մենք կարող ենք ատամնաբույժին այցելելը դարձնել հաճելի և դրական փորձ երեխայի համար:
Որակյալ մանկական ատամնաբուժությունը պրոֆեսիոնալ բժշկական ծառայությունների և մանկական հոգեբանության վերաբերյալ գիտելիքների համադրությունն է: Մենք վստահաբար կարող ենք ասել, որ համապատասխանում ենք վերոնշյալ չափանիշներին:
Ձեր երեխայի առաջին այցելությունը մեր կենտրոն անցավ կլինի նրա հոգեկանի համար: Մենք ջանք չենք խնայի, որպեսզի Ձեր երեխայի հետ վստահություն ներշնչող հարաբերություններ ստեղծենք:
Էսթետիկ ատամնաբուժություն
Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ժպիտը հաջողության բանալին է և երջանիկ ու ապահով մարդու անբաժան մասը: Մենք նշանակալի միջոցներ ենք ներդնում և ջանք չենք խնայում մեր մաշկի, մազերի, մարմնի, հոգու խնամքի համար: Իսկ այ ատամնբույժներին դիմում ենք միայն ծայրահեղ դեպքերում և հաճախում ոչ կանոնավոր: Բայց չէ որ գեղեցիկ, ձյունաճերմակ ժպիտը ոչ միայն գեղեցկության և երիտասարդության խորհրդանիշ է, այլ նաև ընդհանուր առողջ օրգանիզմի նշաններից մեկը: Այդ մասին պետք է միշտ հիշել: Այդ իսկ պատճառով էսթետիկ ատամնաբուժությունը դառնում է ավելի պահանջված:
Էսթետիկ ատամնաբուժությունը սպիտակեցման միջոցով կօգնի Ձեզ ունենալ ձյունաճերմակ ատամներ՝ առանց վնասելու առողջությունը: Մենք կիրառում ենք բացառապես անվնաս տեխնոլոգիաներ՝ առանց ատամի էմալը հղկող նյութերի օգտագործման: Այն դեպքերում, երբ ատամների սպիտակեցումը չի տալիս ցանկալի արդյունք, տեղադրում ենք կերամիկական (ֆոսֆորային) վենիրներ: Դրանք կերամիկական թիթեղներ են, որոնք ամրանում են ատամի առաջնային մակերեսին: Դրանց շնորհիվ ատամի առաջնային մակերեսին ձևավորվում է կերամիկական կատարյալ մակերես:
Մենք անում ենք ամեն բան, որպեսզի Երևանի ատամնաբուժական կենտրոնների ցանկում լինենք լավագույնը: Մենք ցանկանում ենք մեր պահանջկոտ հիվանդներին պարգևել գեղեցկություն, առողջություն և որ ամենակարևորն է՝ անհատականություն: Նրանք գնահատում են բուժման բարձր որակը, հարմարավետությունը և սպասարկումը:
“Stom Line” բժշկական կենտրոնը նրանց համար է, ովքեր մտահոգվում են իրենց ատամների առողջությամբ և ժպիտի գեղեցկությամբ:
Միացե՛ք մեզ !
Թերապիա
Թերապևտիկ ստոմատոլոգիայի հիմնական նպատակն է կարիեսից և նրա բարդություններից վնասված ատամների բուժումը (կակղանաբորբ, պերեոդոնտիտ): Պլոմբավորումը, ատամի արմատախողովակների բուժումն ու վերաբուժումը, ինչպես նաև պրոթեզավորման համար ատամի պսակի մասնակի վերականգնումը նույնպես կատարվում է ատամնաբույժ-թերապևտների կողմից: Հատկապես ատամի արմատախողովակի որակյալ թերապևտիկ բուժումն է որոշում ատամի պիտանելիության ժամկետը:
Կարիես- Կարիեսն ատամի վնասման հիմնական պատճառն է, որը կապված է մի շարք գործոնների հետ, այդ թվում նաև օրգանիզմի առանձնահատկությունների, արծնապակու (էմալի), թքի կազմի, իմունային համակարգի առանձնահատկությունների հետ:
Պլոմբավորում- Պլոմբավորումն ատամնաբույժ-թերապևտի ամենատարածված մանիպուլյացիան է, որը ներառում է ատամի ախտահարված հյուսվածքի հեռացում և բացակա հատվածի վերականգնում պլոմբանյութով: Ատամի ախտահարումը տեղի է ունենում ոչ միայն կարիեսի, այլ նաև ոչ կարիեսային ախտահարումների հետևանքով, օրինակ՝ ատամի էմալի գերմաշվածության, սեպաձև դեֆեկտի պատճառով և այլն:
Ատամնաբույժին այցելելը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հնարավորություն է տալիս կարիեսի առաջացումը հայտնաբերել և վերացնել վաղ շրջանում, ինչն էլ երաշխավորում է լիակատար բուժումը. այն էլ նվազագույն ծախսերով:
Կակղանաբորբ - Կակղանաբորբն ատամի ներվի բորբոքային գործընթացն է, որի պատճառը հիմնականում հանդիսանում է չբուժված խորանիստ կարիեսը: Կակղանաբորբի բուժումը կայանում է ատամի արմատախողովակից ներվի հեռացմամբ: Կակղանաբորբի բուժումից հետո ատամը պետք է մանրակրկիտ ախտորոշել գոնե 1 տարի: Ռենտգենոգրաֆիկական հետազոտությունները պարտադիր են այս տեսակ ատամների համար:
Պերեոդոնտիտ- Պերեոդոնտիտը բորբոքային գործընթաց է, որն ախտահարում է ատամի արմատի շուրջարմատային հյուսվածքը: Հայտնաբերված ախտահարումը հաճախ կապում են նախկինում չբուժված կամ թերի բուժված ատամի արմատախողովակի խնդրի հետ: Պերեոդոնտիտը հաճախ ունենում է խորանիստ բնույթ, որը պահանջում է կրկնակի բուժում:
Ատամի արմատախողովակի բուժում- Ատամի արմատախողովակի բուժումն ատամնաբույժ-թերապևտի համեմատաբար ավելի աշխատատար և թանկ մանիպուլյացիան է:
Վիրաբուժություն
Վիրաբուժական ատամնաբուժություն- Վիրաբուժական ատամնաբուժությունը բժշկության ճյուղ է, որը կապված է բերանի խոռոչի փափուկ և կոշտ հյուսվածքների վիրաբուժական միջամտության հետ, որի ժամանակ օգտագործվում են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են` կիստայի հեռացումը, ատամի պահպանման վիրահատությունը, ատամի հեռացումը, ոսկրային հյուսվածքի պատվաստումը և ատամնային իմպլանտի տեղադրումը:
Յուրաքանչյուր վիրահատություն, որ կատարվում է մեր ատամնաբուժական կենտրոնում իրականացվում է խնամքով և անզգայացման կիրառմամբ՝ լինի դա ատամի հեռացում, լնդի կտրվածք, թե ատամնային իմպլանտի տեղադրում: Այս բոլոր վիրահատություններն իրականացնում է պրոֆեսիոնալ վիրաբույժ-ատամնաբույժը:
Վիրաբուժական ատամնաբուժությունը ներառում է՝
• Ատամնաբուժական իմպլանտի տեղադրում
• Բորբոքային օջախի հեռացում (պերեոդոնտիտ, պերիոստիտ)
• Ատամի հեռացում (մասնակի կամ ամբողջական)
• Բերանի խոռոչի նորագոյացության հեռացում
• Բերանի խոռոչի նախապատրաստում հաջորդող պրոթեզավորման
• Ծնոտի վերականգնողական և պլաստիկ վիրաբուժություն
• Բերանի խոռոչում հայտնաբերված առանձնահատուկ հիվանդությունների ախտորոշում (ակտինոմիկոզ, տուրբերկուլյոզ, սիֆիլիս)
• Պարադոնտի հյուսվածքների վիրահատություն
Ատամնային իմպլանտի տեղադրում
Ատամնային իմպլանտի տեղադրումը հիվանդի ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտի ներդրումն է, որը հանդես է գալիս որպես ատամի արհեստական արմատ: Սովորաբար իմպլանտն իրենից ներկայացնում է տիտանային կամ ցիրկոնային հիմք, որն ունի 3-ից մինչև 6մմ տրամագիծ: Նրա ձևը տարբեր է լինում՝ պտուտակավոր, գլանաձև, կոնաձև, թիթեղային: Որպեսզի իմպլանտն ատամի արմատի դեր կատարի, պետք է լինի աստիճանավոր կամ կորտիկալ վրադիրով:
Բուժման գործընթացի ժամանակ ոսկորն աստիճանաբար սերտաճում է և ավելի ամուր կպչելով ատամնային իմպլանտի անհարթ մակերեսին, ստեղծում կարծր, երկարակյաց կառուցվածք: Ատամնային իմպլանտավորումն ատամի վերականգնման առավել առաջադեմ մեթոդն է: Մի շարք դեպքերում հիվանդին օգնելու միակ հնարավոր միջոցն իմպլանտի տեղադրումն է: 1 իմպլանտի տեղադրումը մոտավորապես տևում է 10-15 րոպե: Այսօր ատամի իմպլանտացիան անցավ և արդյունավետ մանիպուլյացիա է: Իմպլանտի տեղադրումից հետո նրա վերնամասում 3-ից 4 ամսով տեղադրվում է ժամանակավոր պսակ:
Ատամնային իմպլանտի ակնհայտ առավելություններն են՝
• Իմպլանտները սերտաճում են ուղղիղ ոսկրային հյուսվածքի մեջ և նրա մեջ անխախտ ամրանալու շնորհիվ, հիվանդը կարող է օգտագործել ցանկացած սնունդ առանց սահմանափակումների:
• Իմպլանտացիան կարելի է կիրառել նաև 1 ատամի բացակայության դեպքում՝ առանց դիմելու հարակից ատամների օգնությանը:
• Իմպլանտացիայի մեթոդներն օգնում են վերականգնել բացակա ատամները ավանդական ֆիքսված պրոթեզի օգնությամբ: Ծնոտի ծայրամասում բացակայող ատամի իմպլանտի տեղադրումը թույլ է տալիս նվազեցնել պրոթեզի չափը և հուսալիորեն ամրացնել այն:
• Ատամնային իմպլանտացիայի կիրառումը հնարավոր է դարձնում շարժական պրոթեզի կիրառումը և արտաքինից գրեթե չի տարբերվում բնական ատամներից:
Մեր կենտրոնի բժիշկները կօգնեն Ձեզ վերականգնել յուրաքանչյուր կորցրած ատամ: Մեր փորձն ու պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս հաղթահարել անգամ բարդագույն, երբեմն նաև անհույս իրավիճակները: Որակի ցուցանիշ համարվում է իմպլանտի սերտաճման բարձր տոկոսը՝ մոտավորապես 98%: Այսպիսի ատամնային իմպլանտների ծառայության ժամկետը ավելի քան 30 տարի է:
Օրթոպեդիա
Օրթոպեդիկ ատամնաբուժությունը զբաղվում է ախտորոշմամբ, ատամների ամբողջության խախտման բուժմամբ, բացակայող ատամների փոխարինմամբ և այն հիվանդությունների բուժմամբ, որոնք կապված են ծամող ատամների հոդերի դիսֆունկցիայի հետ: Օրթոպեդը պլանավորում և կոորդինացնում է ատամների բուժումն ամբողջությամբ: Բուժման համար նա ներառում է նեղ մասնագետների խումբ, և վերջ ի վերջո նա է պատասխանատու ատամների բուժման որակի ամբողջականության և ճշգրտության համար:
Ատամնաբուժական սարքավորումների ամբողջ լայն շարքը՝ պսակները, ներդիրները, շարժական և ոչ շարժական պրոթեզները, ատամնային իմպլանտները, օրթոպեդ-ատամնաբույժներին թույլ են տալիս գրեթե բոլոր դեպքերում ստանալ որակյալ, էսթետիկորեն անթերի արդյունքներ:
Ատամի պրոթեզավորում՝
Բացակա ատամների արհեստական վերականգնումը բաժանվում է հետևյալ տեսակների՝ միկրոպրոթեզավորում, շարժական պրոթեզավորում և ոչ շարժական պրոթեզավորում:
Միկրոպրոթեզավորում- Միկրոպրոպրոթեզավորումը կիրառվում է ատամների աննշան փոփոխության դեպքում: Այս նպատակով օգտագործվում են կերամիկական վենիրներ և կերամիկական ներդիրներ:
Վենիր- Վենիրը բարակ, ճենապակյա թիթեղ է, որով փակում են ատամի դիմային մակերեսը: Վենիրի շնորհիվ են հասնում ատամի ցանկալի ձևի, չափի և գույնի:
Կերամիկական ներդիր- Կերամիկական ներդիրն իրենից ներկայացնում է պլոմբի ժամանակակից այլընտրանքային տարբերակ: Կերամիկական ներդիրներն իրենց էությամբ ատամի խոռոչում ոչ այնքան մեծ ներդիրներ են: Կերամիկական ներդիրներ օգտագործելու ցուցումը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս պահպանել ատամը, չնայած նրա պսակի զգալի ոչնչացմանը (25-ից 65%):
Օրթոդոնտիա
Օրթոդոնտիկ ատամնաբուժության էությունն ոչ միայն “ոչ ուղիղ” դիրքով ատամների արտաքին ուղղումն է, այլ մեծ մասամբ նաև ատամների, հոդերի, բերանի խոռոչի լուրջ հիվանդությունների կանխարգելումը կամ բուժումը, քանի որ դրանց ֆունկցիայի ճիշտ կատարումը գեղեցիկ, ուղիղ ատամների պարտադիր նախապայմանն է: Անհնար է պատկերացնել ժամանակակից ատամնաբուժություն առանց օրթոդոնտ-ատամնաբույժի ծառայությունների:
Օրթոդոնտիկ բուժումը բաղկացած է 2 հիմնական շրջանից՝ ակտիվ (ատամների անմիջական տեղաշարջում) և ռետենցում, որի ժամանակ ֆիքսվում է օրթոդոնտիկ բուժման արդյունքը: Օրթոդոնտիկ բուժումը հնարավոր է յուրաքանչյուր տարիքում, բայց հասուն տարիքում բուժման տևողությունը երկարում է: Շատ դեպքերում այն հնարավոր է և հատկապես արդյունավետ միայն բավական վաղ տարիքում: Մանկական և պատանեկության շրջանում հնարավոր է գրեթե բոլոր օրթոդոնտիկ անոմալիաների շտկումները, քանի որ նրանք իրականացվում են ծնոտի աճման և զարգացման բուն շրջանում: Վերջին շրջանում օրթոդոնտիկ սարքերը դարձել են գրեթե աննկատ: Օրթոդոնտիկ բուժման ժամանակ օգտագործվում են շարժական ապարատներ, թափանցիկ, օրթոդոնտիկ կապպաներ և անշարժ բրեկետներ, որոնք հնարավոր է նաև ամրացնել ատամի լեզվային մակերեսին և օրթոդոնտիկ բուժումը դարձնել հնարավորինս աննկատ անգամ ժպտալիս:
Բրեկետները ոչ շարժական սարքեր են, որոնք շտկում են ատամների դիրքը կծվածքի խանգարման դեպքում: Դրանք կողպեքների շարք են, որոնք ամրանում են ատամի արտաքին կամ ներքին մակերևույթին՝ ատամնաբուժական հատուկ սոսնձի (բոնդ) միջոցով: Բրեկետն ունի ակոս, որով անցնում է լարված, օրթոդոնտիկ աղեղը կամ այն աղեղը, որն ունի “ձևի հիշողություն”, (օրինակ սպլավ նատինոլը նիկելի և տիտանի հիմքի վրա):
Բրեկետների տեսակները
Ըստ ատամի վրա գտնվելու դիրքի տարբերում են ՝
Արտաքին (վեստիբուլjար)- ատամների վրա տեսանելի
Քմային (լինգվալ) բրեկետ- տեղադրված են ներսում, որպեսզի մյուսներին հայտնի չլինի օրթոպեդիկ բուժման փաստը
Ըստ բուժման մեթոդի լինում են՝
Ատամի հեռացման անհրաժեշտության
Առանց ատամի հեռացման անհրաժեշտության
Բրեկետները լինում են հետևյալ տեսակների՝
Սկզբում եղել են մետաղական բրեկետները: Դրանք բավականին ծանր կոնստրուկցիա էին և պակաս քաջություն չէր պահանջվում ընդունել որոշում կծվածքն ուղղել այդ բրեկետների միջոցով: Օրթոդոնտիայի զարգացմամբ բրեկետները սկսեցին փոխել իրենց արտաքին տեսքը՝ դառնալով թեթև և ավելի փոքր, բայց միևնույն ժամանակ բժիշկ-գիտնականները բրեկետների ստեղծման այլընտրանքային նյութեր էին փնտրում: Մետաղական բրեկետները մի քանի էլեմենտներից են բաղկացած՝ կողպեք, օղակ և այլն, որոնք ամրանում են ատամներին և օգնում հասնել ցանկալի արդյունքի:
Լեզվային բրեկետները պատրաստված են մետաղից, բայց ատամի լեզվային կողմից են ամրանում, ինչն էլ ապահովում է նրանց լիարժեք աննկատությունը շրջապատից: Այս տեսակը կոչվում է “անտեսանելի բրեկետ”: Լեզվային բրեկետները կարող են ուղղել կծվածքի այնպիսի շեղումներ, որոնք դժվար են ուղղվում հատուկ մեխանիզմների օգնությամբ: Այս տեխնիկայի հիմնական թերությունը թանկարժեք լինելն է (ավելի թանկ, քան ուղղումն ավանդական տեխնոլոգիայով):
Սապֆիրային բրեկետներն իրենցից ներկայացնում են վեստիբուլյար բրեկետներ պատրաստված արհեստական աճեցրած շափյուղային բյուրեղներից: Սապֆիրային բրեկետները դառնում են ավելի տարածված բրեկետ-համակարգում: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ դրանք շրջապատի համար աննկատ են: Սապֆիրային բրեկետները ծայրաստիճան բարակ են: Այս բրեկետների խնամքը պակաս աշխատատար չէ, քան լեզվային բրեկետի խնամքն է: Բացի այդ գինն էլ է ցածր: Բերանի խոռոչում չի առաջացնում “օտար մարմնի” զգացում:
Գունավոր բրեկետներն ամենատարածված և հասանելին են բրեկետ-համակարգի շրջանում և ակտիվորեն կիրառվում են երեխաների ատամների շտկումերի դեպքում: Գունավոր բրեկետները պատրաստվում են տարատեսակ նյութերից, լինում են տարբեր գունային երանգների և չափերի: Որպես գունավոր բրեկետների պատրաստման նյութ, օգտագործվում է թիթեղը: Գունավոր բրեկետները ներդաշնակ են և՛ ձևով, և՛գույնով:
Գնացուցակ
Ախտորոշում
-Ուղղորդված ռենտգենային նկար – 1000
-Օրթոպանտոմոգրամմա- 6000
Թերապևտիկ ծառայություններ
Լուսային կարծրացման պլոմբանյութերի կիրառմամբ
-Մակերեսային կարիես- 12000-14000
-Միջին կարիես- 15000-17000
-Խորանիստ կարիես- 18000-25000
Ատամնախողովակի բուժում
-1 ատամնախողովակի բուժում- 6000-12000
-2 ատամնախողովակի բուժում- 10000-18000
-3 ատամնախողովակի բուժում- 12000-23000
-Պերեոդոնտիտի բուժում (1 ատամնախողովակ)- 6000-9000
-Ապակեմանրաթելային գամիկի տեղադրում- 6000
-Լնդաբորբի բուժում- 20000
-Շինայի տեղադրում “մեկ ատամ”- 6000
-Ատամնաշարի ոչ մեծ դեֆեկտների վերականգնում կոմբինացված շինաների օգնությամբ- 60000-70000
-Ատամնաքարի մաքրում ուլտրաձայնային եղանակով և փայլեցում- 10000-15000
-Ատամնաքարի մաքրում ուլտրաձայնային եղանակով, սպիտակեցում AirFlow տեխնոլոգիայով և փայլեցում- 20000-25000
-Ատամնաշարի սպիտակեցում քիմիական եղանակով- 50000
-Ատամնաշարի սպիտակեցում լազերային “Sapphire” եղանակով- 86000
-Ատամի վրա թանկարժեք քարի տեղադրում- 10000
Օրթոպեդիկ բուժում
-Ձուլովի գամիկի տեղադրում- 10000
-Ցերկոնային գամիկի տեղադրում- 25000
-Ժամանակավոր պլաստմասե պսակներ- 6000
-Ամբողջաձույլ պլաստմասե պսակներ- 15000
-Մետաղ-կոմպոզիտային պսակներ- 20000
-Մետաղ-կերամիկական պսակներ- 35000-50000
-Անմետաղ- կերամիկական պսակներ- 120.000
-Կերամիկական պսակներ ցիրկոնային օքսիդի հիմքի վրա- 100.000
-Կերամիկական պսակներ թանկարժեք մետաղների հիմքի վրա- 60000
-Մետաղ-կերամիկական պսակներ իմպլանտի վրա- 50000-70000
-Կերամիկական պսակներ իմպլանտի վրա ցիրկոնային օքսիդի հիմքով- 120.000
-Կերամիկական վինիրներ - 90000
-Կերամիկական ներդիրներ- 50000
-Մասնակի շարժական թիթեղային պրոթեզ- 50000-60000
-Լրիվ շարժական թիթեղային պրոթեզ- 55000-70000
-Մետաղական ցանցով- 85000-100000
-Բյուգելային պրոթեզ կլամերով- 140.000
-Բյուգելային պրոթեզ աթաչմենտի վրա- 200.000
-Բյուգելային պրոթեզ 2 աթաչմենտով MK1- 300.000
-Աբաթմենտ- 20000
-Պրոթեզի վերահենավորում – 5000
Վիրաբուժական ծառայություններ
-Ատամի հեռացում- 6000
-Ատամի բարդ հեռացում- 10000
-Դիստոպիկ և ռետենցված ատամի հեռացում- 20000-25000
-Ապիկոտոմիա (ատամի արմատի ռեզեկցիա) – 35000
-Ատամի արմատի հեմիսեկցիա (արմատի հատում)– 15000
-Պերիկորոնարիտի բուժում- 10000
-Կիստայի հեռացում- 30000
-Ատամի պահպանման վիրահատություն- 20000-35000
-Պարադոնտալ վիրահատություններ- 20000-60000
- Բերանի խոռոչի բարորակ նորագոյացությունների հեռացում - 20000-35000
Իմպլանտի տեղադրում
-Alfa-Gate իմպլանտի տեղադրում ներառյալ աբաթմենտը (Իսրայել-Գերմանիա)- 170.000
-Dentaurum (Գերմանիա)- 200.000
-Biotech (Ֆրանսիա)- 220.000
-Nobel (Շվեցարիա)- 340.000
-Փակ սինուս լիֆտինգ- 30000-50000
-Բաց սինուս լիֆթինգ սինթետիկ օստեոպլաստիկ նյութի օգնությամբ- 215.000
-Բաց սինուս լիֆթինգ բիոլոգիական օստեոպլաստիկ նյութի օգնությամբ- 270.000
Օրթոդոնտիկ ծառայություններ
-Բուժում շարժական սարքի օգնությամբ- 50000-100.000
Բուժում ոչ շարժական սարքի օգնությամբ (բրեկետ-համակարգ)
-Մետաղական բրեկետի տեղադրում- 110.000-170.000
-Կերամիկական բրեկետի տեղադրում- 170.000-230.000
-Լեզվային բրեկետի տեղադրում- 690.000
-Ինքնակարգավորվող բրեկետի տեղադրում Bio-KWIK- 460.000
-Բուժում և պրոֆիլակտիկ զննում- 300.000-800.000
Մանկական ստոմատոլոգիա
-Կարիեսի բուժում- 8000-12000
-Պերիոդոնտիտի բուժում- 15000
-Դրենաժ- 5000
-Մենտեյների տեղադրում- 20000
-Ատամնափառի և ատամնաքարի հեռացում- 12000
-Ատամների ֆիսսուրների հերմետիզացում- 3000
-Ատամի ներվի մասնակի հեռացում- 12000
-Ատամի ներվի ամբողջական հեռացում- 15000
-Կաթնատամի հեռացում- 3000
-Պրոֆիլակտիկա- 3000
Կատեգորիա - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Էջը դիտումների քանակը՝ 11740

Հայաստան, 0025, Երևան Չարենցի փող. 5 շենք
(374-91)502025, (374-55)403232